copy image url
Խոսք 5 տարի առաջ - 15:56 27-05-2021

Սահմանամերձ տարածքներում պետք է զինել ժողովրդին, շուտափույթ ստեղծել ինժեներական կառույցներ. Վազգեն Պետրոսյան

Օրագիր.news-ն այսօր՝ վաղ առավոտյան տեղի ունեցած իրադարձությունների և դրանցից բխող անհրաժեշտ գործողությունների մասին խոսել է հասարակական գործիչ Վազգեն Պետրոսյանի հետ:

Վերջինս, անդրադառնալով իշխող վարչակազմի գործառույթներին, դրանք համարեց անպիտան. «Ներկայիս վարչակազմն ի վիճակի չէ որևէ աշխատանք իրականացնելու և երկրի անվտանգությունն ապահովելու։ Այս արարածները կարողանում են միայն պատասխանատվությունը թոթափել սեփական ուսերից ու մեղադրել ուրիշներին»:

Պարոն Պետրոսյանի խոսքով, ՀՀ ՊՆ-ն նույնպես մատնված է անգործության. «Հայկական սահմանի անվտանգությունն ապահովում է ՀՀ ՊՆ-ն։ Սակայն եթե Պն-ում չկա գեթ մի գեներալ, որը հասկանա և իրագործի այս պարտավորությունը, ապա պետք է ձերբակալել այդ բոլոր գեներալներին և ՊՆ-ի հրամանատարությունը հանձնել ավելի ստորին օղակներին, որոնք ի վիճակի են ապահովելու հայ զինվորի անվտանգությունը»։

Ավելի վաղ ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների գիտաշխատող Էդգար Էլբակյանը նշել էր, որ երբ անձնակազմը, այն էլ՝ 6-հոգանոց, իրականացնում է ինժեներական-սակրավորական աշխատանքներ, այդ թվում՝ ականապատում, քիչ ավելի թիկունքում դիտակալների մեկ ջոկ կամ կիսաջոկ պետք է իրականացնի անվտանգության և ապահովման աշխատանքներ:

Վազգեն Պետրոսյանի բնութագրմամբ, Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը չունեն կոնկրետ և երկարատև ծրագիր երկիրն այս վիճակից հանելու համար. «Պետք է ստեղծել պետական համակարգ, որտեղ չկարողանա սողոսկել ոչ մի դավաճան կենդանի կամ արարած ու երկիրը վերածի հաշմանդամի։ Սահմանամերձ տարածքներում պետք է զինել ժողովրդին, շուտափույթ ստեղծել ինժեներական կառույցներ, վերակազմակերպել ԱԱԾ-ն, ԱԳՆ-ն, ներքին զորքերը, ոստիկանությունը և կարգուկանոն հաստատել երկրի սահմաններից ներս»:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում