copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 15:18 27-05-2021

Բայդենի՝ ցեղասպանության ճանաչումը հավելյալ բեռ է թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին հիշել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ քննադատելով Սպիտակ տան ղեկավարի որոշումը:

Boeing, Amazon, Microsoft, Kellogg, PepsiCo, Cisco, Procter&Gamble և Johnson&Johnson ընկերությունների ղեկավարների հետ տեսակոնֆերանսի ժամանակ Թուրքիայի նախագահն ամերիկացի խոշոր գործարարներին կոչ է արել ավելի լավ հարաբերություններ հաստատել իր երկրի հետ՝ փոխանցում է Reuters գործակալությունը:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրք-ամերիկյան հարաբերություններն, այնուամենայնիվ, «նոր դարաշրջան» կթևակոխեն ԱՄՆ ընտրություններից հետո հունիսի 14-ին Միացյալ Նահանգների նախագահ Ջոն Բայդենի հետ առաջին դեմառդեմ հանդիպումից հետո:

Հիշատակելով Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ Բայդենն այդ որոշմամբ հավելյալ բեռ է ավելացրել թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի