copy image url
Ներքին 5 տարի առաջ - 13:53 27-05-2021

Քանի որ այս պահին մենք այլընտրանք չունենք, ապա պետք է ընդունել խաղի կանոնները. փորձագետ

Լրագրող, կովկասյան հակամարտությունների հարցերով փորձագետ Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերով անդրադարձել է ներհայաստանյան իրադարձություններին:

Նրա խոսքով՝ երկրում ստեղծված իրավիճակում ներկա իշխանությունները չպետք է զբաղվեն պոպուլիզմով և պետք է փորձեն հնարավորինս Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի ներգրավվածությամբ խնդիրը լուծել:

Մեկնաբանելով՝ հասարակության մեջ ՀԱՊԿ-ի նկատմամբ առկա դժգոհությունը, փորձագետը նշեց, որ այն արդարացի է, սակայն մյուս կողմից հարց է առաջանում ՝ ո՞րն է այդ դեպքում այլընտրանքը:

«Քանի որ այս պահին մենք այլընտրանք չունենք, ապա պետք է ընդունենք խաղի կանոններն ու առաջին հերթին՝ ՌԴ-ի դերակատարումն այս հարցում»,-ասաց Թաթուլ Հակոբյանը:

Թաթուլ Հակոբյանի դիտարկմամբ՝ պետք չէ այս պահին փորձել միջազգային նոր խաղացող ներգրավվել՝ մյուսին դեմ տալով: Դա կարող է հանգեցնել նոր փորձանքների և տարածքային կորուստների:

«Հարկավոր է հաշվի առնել բոլոր հնարավոր վտանգները, և հաշվարկներն անել ոչ թե օդի մեջ, այլ հողի վրա»,-ասաց Թաթուլ Հակոբյանը,- այս հաշվարկները պետք է իրատեսական լինեն և դուրս գան ցանկությունների գոտուց»:

Վերջինս անդրադարձավ նաև շրջանառվող այն խոսակցություններին, ըստ որոնց՝ Հայաստանն անվտանգության այլ համակարգի կարիք ունի:

«Գործող անվտանգային համակարագից դուրս գալուց առաջ պետք է լրջագույն հաշվարկներ անել՝ հաշվի առնելով հարևան պետությունների փորձն ու առկա ռեսուրսները»,-փաստեց Թաթուլ Հակոբյանը:

Նա ներկայացրեց Հայաստանի անվտանգային համակարգը Ռուսաստանին պատվիրակելու պատմությունը՝ հիմնական պատճառներ նշելով Ղարաբաղյան կոնֆլիկտի առկայությունն ու հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորվածությունը:

Թաթուլ Հակոբյանը ավելացրեց նաև, որ ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը Հայաստանի հարցով դանդաղ են աշխատում, ինչը մեր վերջին մի քանի տարիների վարած քաղաքականության գինն է:

«Մենք փորձեցինք խաղալ մի քանի լարի վրա, այդ ընթացքում կատարեցինք բազմաթիվ սխալ քայլեր, որոնց պատճառով հայտնվեցինք այս ծանր իրավիճակում»,-փաստեց Թաթուլ Հակոբյանը:

Ավարտելով եթերը՝ Թաթուլ Հակոբյանը հստակ նշեց, որ Հայաստանը չպետք է գնա այնպիսի քայլերի, որոնք կարող են նոր պատերազմ ու լարվածություն առաջ բերել արդեն հայ-ադրբեջանական սահմանին:

«Պետք է գործի դնել դիվանագիտական ողջ ներուժն ու դուրս գալ այս ծանր իրավիճակից»,-եզրափակեց Թաթուլ Հակոբյանը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը