copy image url
Ներքին 5 տարի առաջ - 22:57 26-05-2021

Զինծառայողները կատարելագործել են կրակի վարման և գործողությունների ներդաշնակման հմտությունները

Անձնակազմի պատրաստության մակարդակն ամրապնդելու նպատակով 1-ին զորամիավորման զորավարժարաններից մեկում մայիսի 26-ին անցկացվել են մասնագիտական պարապմունքներ։

Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացազատված ուսումնական կետերում զինծառայողները կատարելագործել են հաստիքային զենքից կրակի վարման և գործողությունների ներդաշնակման հմտությունները։