copy image url
Ներքին 5 տարի առաջ - 20:11 25-05-2021

Ոստիկան է ինքնասպան եղել. հարուցվել է քրեական գործ

Էջմիածին քաղաքի Մաշտոց փողոցում գործող մշակույթի տանն այսօր՝ մայիսի 25–ին, դիակ է հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Քննչական կոմիտեից։

«2021թ. մայիսի 25-ին` ժամը 14:10-ի սահմաններում, հիվանդանոցից ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ Էջմիածին քաղաքի Մաշտոց փողոցում գործող մշակույթի տանը դիակ է հայտնաբերվել:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը` ժամը 14:10-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի պարեկապահակային ծառայության դասակի 2-րդ ջոկի ավագ ոստիկանը, ծառայություն իրականացնելով նշված փողոցում, մտել է մշակույթի տան հանդերձարան և իր մոտ գտնվող հաշվեցուցակային զենքի փողը ուղղելով դեպի բերանի խոռոչը՝ կրակոց է արձակել, որի հետևանքով մահացել է:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասի հատկանիշներով:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով