copy image url
Ներքին 5 տարի առաջ - 17:07 25-05-2021

Այսօր դժվարություն ունենք պահելու Սյունիքի և Գեղարքունիքի սահմանները․ Ն․ Զոհրաբյան

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստում պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ եթե Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի սահմանները վերականգնվեն Ալիևի քարտեզով, ապա Տավուշի հատվածում մեր սահմանները կերկարեն ևս մի քանի տասնյակ կիլոմետրերով։

«Ի դեպ, հիշեցնեմ, մենք այսօր դժվարություն ունենք պահելու Սյունիքի և Գեղարքունիքի սահմանները»,- ասաց նա և նշեց, որ անթույլատրելի է երկարեցնել Հայաստանի սահմանները։

Ն․ Զոհրաբյանն ասաց, որ եթե վերականգնվեն խորհրդային սահմաններն, ապա Երևան-Բերդ ավտոճանապարհը կանցնի Ադրբեջանի տարածքով․ «Իսկ Տիգրանաշենի վերադարձման դեպքում Երևանից դեպի Սյունիք, Արցախ և Իրան միջպետական մայրուղու մի հատվածը կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ»։

Իր ելույթը եզրափակելով՝ նա հորդորեց քաղաքացիներին մտածել, հաշվարկել և գտնել՝ ովքեր են Հայաստանում այն քաղաքական ուժերը, որոնց պետք է համարել ադրբեջանական ազդեցության գործակալներ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին

Ձեզ գուցե հետաքրքրի