copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 15:23 25-05-2021

Ըստ Պեսկովի՝ Բելառուսը հետևել է միջազգային պահանջներին Ryanair ինքնաթիռների վայրէջք կատարելիս

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Բելառուսը հետևել է միջազգային պահանջներին Ryanair ինքնաթիռի վայրէջք կատարելիս:

Պեսկովը բացասական պատասխան է տվել այն հարցին, թե Կրեմլը հավատո՞ւմ է, որ ուղևորների կյանքին վտանգ է սպառնում:

« Վտանգի մասին հայտարարվել է, միջազգային կանոններին համապատասխան պահպանվել են բոլոր նորմերը»,- ասել է Պեսկովը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ուկրաինան մայիսի 26-ից դադարեցնում է Բելառուսի հետ օդային երթևեկությունը:

Եվրամիության երկրների ղեկավարների գագաթնաժողովի նախօրեին որոշում է կայացվել արգելել բելառուսական ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել դեպի ԵՄ օդանավակայաններ, թռչել դրա տարածքով: Որոշումն ուժի մեջ չի մտել, քանի որ այն պետք է համաձայնեցվի և հաստատվի ԵՄ խորհրդի կողմից նախարարների մակարդակով:

Ֆրանսիան փակել է իր երկինքը բելառուսական Belavia ավիաընկերության համար: Բացի դրանից՝ մի շարք եվրոպական ավիաընկերություններ դադարեցրել են թռիչքները Բելառուսի վրայով:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը