copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 14:19 25-05-2021

Վրաստանը բացում է ցամաքային սահմանները

Վրաստանը հունիսի 1-ին կբացի հարևան երկրների հետ ցամաքային սահմանները զբոսաշրջիկների առաջ, համապատասխան որոշումն ընդունել է երկրի վարչապետին կից գործող՝ կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհուրդը: Այս մասին հայտնել է նույն խորհրդի շտաբի պետ Գեորգի Գիբրաձեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ցամաքային սահմանները կբացվեն, և հնարավոր կլինի դրանք հատել պատվաստումների ամբողջական ընթացքի ավարտը հաստատող փաստաթղթով և ՊՇՌ թեստի բացասական պատասխանով»,- ասել է Գիբրաձեն:

Վրաստանի ցամաքային սահմանները փակվել էին 2020 թվականի մարտին կորոնավիրուսային համավարակի պատճառով:

Փետրվարի 1-ից Վրաստանը վերացրել է կորոնավիրուսի հետ կապված միջազգային թռիչքների սահմանափակումները: Արգելքն ուժի մեջ էր 10 ամիս: Մարտի 1-ից երկիրը բացել է իր սահմանները ռուսների առջև:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը