copy image url
Ավելին 5 տարի առաջ - 14:44 24-05-2021

Հոնկոնգում 29 մլն դոլար ռեկորդային գնով վաճառվել է «Սակուրա» անվանումն ստացած եզակի ադամանդը

Հոնկոնգում կայացած աճուրդում 29 մլն դոլարով վաճառվել է 15,81 կարատանոց վարդագույնի եզակի երանգ ունեցող ադամանդը: Ինչպես հաղորդում է Christie's աճուրդի տունը, դա ռեկորդային ցուցանիշ է նման երանգով թանկարժեք քարի համար: «Աճուրդը կայացել է կիրակի` մայիսի 23-ին:

Քարը վաճառվել է 226 275 000 հոնկոնգյան դոլարով ($29,1 մլն)», - ասվում է Christie's-ի հաղորդագրության մեջ: Ադամանդը տեղադրված է եղել ոսկուց և պլատինից մատանու վրա: Դրա նախնական գնահատված արժեքը կազմում էր 25-38 մլն դոլար: Գնորդի անունը չի բացահայտվում:

Քարը «Սակուրա» անվանումն ստացել է ճապոնական բալենու ծաղկի գույնի նմանության համար: Այն ունի վառ ինտենսիվ երանգ, որը հանդիպում է վարդագույն ադամանդների 4 տոկոսի մոտ միայն:

Յուրահատուկ է նաև քարի քաշը, քանի որ վարդագույն ադամանդների մոտ 10 տոկոսն է կշռում ավելի քան 0,2 կարատ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ