copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 12:20 24-05-2021

ՀԱՊԿ դռները պետք է բաց լինեն բոլորի, այդ թվում՝ Ադրբեջանի առջև. ՌԴ ԱԳՆ

ՀԱՊԿ դռները պետք է բաց լինեն բոլորի, այդ թվում՝ Ադրբեջանի առջև, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:

Ըստ նրա՝ միակ բանը, որը կարող է սահմանափակել անդամակցությունը, կազմակերպության կանոնադրության որոշակի դրույթներ են, համաձայն որոնց՝ ՀԱՊԿ-ին անդամագրվելու համար անհրաժեշտ է դիվանագիտական ​​հարաբերությունների առկայություն նրա անդամների միջև:

«Այդպիսի հարաբերություններ չկան առայժմ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Երբ դրանք հաստատվեն, մենք հուսով ենք՝ վաղ թե ուշ դա տեղի կունենա, այդ ժամանակ և այս հարցը այս կամ այն կերպ կհայտնվի գործնական հարթության վրա»,- ասել է Ռուդենկոն «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ