Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 22:40 23-05-2021

Ryanair-ը հայտնել է Մինսկում ահաբեկիչ ուղևորի հետ վայրէջք կատարած ինքնաթիռի մասին նոր մանրամասներ

Ryanair ավիաընկերությունը Մինսկում հարկադրված վայրէջքի մասին հայտնել է, որ հրահանգը ստացել է բելոռուսական օդային երթևեկության վերահսկողների կողմից:

«Մինչ վայրէջքը Ryanair-ը կապ է հաստատել եվրոպական ազգային գործակալությունների և անվտանգության ծառայությունների հետ, ապա ներեղություն է խնդրել բոլոր ուղևորներից ուշացման համար՝ ստեղծված անվերահսկելի իրավիճակի պատճառով»,- հայտնել է ավիաընկերությունը:

Տեղի իշխանությունների հրահանգով վայրէջք կատարելուց անմիջապես հետո ուղևորներին իջեցրել են և անվտանգության նկատառումներով ստուգումներ են իրականացրել:

«Սարսափելի ոչինչ չհայտանբերվեց: Իշխանությունները թույլատրեցին, որ ինքանթիռը օդ բարձրանա ուղևորների և անձնակազմի հետ»,- հավելել է ավիաընկերությունը՝ նշելով, որ ինքնաթիռը Մինսկում մնացել է մոտ հինգ ժամ:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ինքնաթիռում գտնվել է Nexta-ի հիմնադիր Ռոման Պրոտասևիչը, ով մեղադրվում է ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեջ:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել