Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 18:10 23-05-2021

Ընդդիմադիր խմբագրին ձերբակալելու համար Լուկաշենկոն հարկադրել է կանգնեցնել թռիչքը

Աթենքից Վիլնյուս ուղևորվող ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Մինսկի օդնավակայանում: Մինսկի իշխանությունների տվյալների համաձայն՝ Միսնկի ազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է ստացել, որ ինքնաթիռում տեղակայված է ռումբ: Ռումբը վնասազերծելու և ինքնաթիռի անվտանգ վայրէջքն ապահովելու հմաար օդ է բարձրացել ՄԻգ-29 ինքնաթիռը:

Ըստ լրատվամիջոցների՝ Մինսկում ինքնաթիռի վայրէջք կատարելու որոշումը կայացրել է նախագահ Լուկաշենկոն, երբ իմացել է ահաբեկչության փորձի մասին:

Հայտնի է, որ ինքնաթիոռւմ է գտնվել բելոռուսական ընդդիմադիր Nexta հեռագրային հեռուստալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչը, ով հեռացել էր երկրից «ահաբեկաչական ցուցակում» ընդգրկվելուց հետո: Հայրենիքում նա կարող է մահապատժի ենթարկվել:

Վայրէջիքց հետո նա ձերբակալվել է անվտանգության ուժերի կողմից:

Հաղորդվում է, որ ռումբը հայտնաբերելու համար աշխատում է սակրավորնբերի խումբ


Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին
18:15 Գյումրիում զբաղված են Փաշինյանի ամփոփիչ հանրահավաքին մարդ տեղափոխելու հարցերով
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին