copy image url
Ներքին 5 տարի առաջ - 22:47 21-05-2021

Աննա Հակոբյանը այսօր այցելել է Սյունիք

Աննա Հակոբյանը այսօր այցելել է Սյունիք։ Նա կարճատեւ զբոսանք է ունեցել համայնքապետարանի մոտակայքում, որից հետո այցելել է Գորիսի Սերո Խանզադյանի անվան դպրոց, առիթը, թերեւս, դպրոցի սպորտ դահլիճի բացումն է եղել։ Սակայն պարզվում է, որ այդ սպորտդահլիճի բացումը վաղուց է արվել, մասնավորապես ապրիլի 26-ին՝ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի ներկայությամբ։

Փաստորեն ստացվում է, որ ընդամենը մեկ դպրոցի սպորտդահլիճի վերանորոգումը համապետական կարևորության հարց է, որ մի հատ մարզպետն է բացում անում, հետո վարչապետի կինը, չի բացառվում, որ նախընտրական շրջանում մի հատ էլ Փաշինյանը լավ բացում անի, ու մարզադահլիճը փոխանցի թիմակիցներին, որպեսզի նրանք էլ բացում անեն։

ՀԳ. Դպրոցի տնօրեն Աշոտ Գևորգյանը իշխանությունների սրտի թեկնածուն է՝ նա ՔՊ նախընտրական ցուցակում է լինելու:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ