copy image url
Ներքին 5 տարի առաջ - 16:55 21-05-2021

Հայաստանը կարևորում է ԵԱՏՄ-ի համար գազի ընդհանուր շուկայի ձևավորումը

Հայաստանը մեծապես կարևորում է ԵԱՏՄ-ի համար գազի ընդհանուր շուկայի ձևավորումը, այսօր ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստի ժամանակ, որն անցկացվել է է տեսակոնֆերանսի ձևաչափով։

Փաշինյանն անհրաժեշտ է համարել, որպեսզի միջազգային պայմանագրի շրջանակում համաձայնեցվեն ոչ միայն Միության ընդհանուր գազի շուկայում գնագոյացման և սակագների ձևավորման մոտեցումները, այլև սահմանվեն երրորդ երկրներից, ներքին սպառման համար, գազի փոխադրման սակագները՝ թափանցիկության և ոչ խտրական մոտեցման հիման վրա։

Ըստ վարչապետի գրասենյակի՝ նա կարևորել է շարունակել աշխատանքը փոխադարձ առևտրում խոչընդոտներն ու սահմանափակումները հայտնաբերելու և վերացնելու ուղղությամբ:

«Համաձայնեցված արտաքին առևտրային քաղաքականություն վարելու համար միասնական մոտեցումների ձևավորումը, որը կհամապատասխանի յուրաքանչյուր անդամ պետության և ողջ Միության շահերին, եվրասիական տնտեսական ինտեգրման ապահովման առանցքային բաղադրիչն է», - ասել է վարչապետի պաշտոնակատարը՝ շարունակելով․ - «Այսօր վստահորեն կարող ենք ասել, որ ԵԱՏՄ-ի և երրորդ երկրների միջև ազատ առևտրի և առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրերը ցույց են տվել իրենց պահանջված լինելը: Այս տեսանկյունից հերթական անգամ վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը` շարունակելու եվրասիական տնտեսական ինտեգրման գաղափարի հանրահռչակման և դրա միջազգային հեղինակության բարձրացման ուղղությամբ համատեղ ծրագրերի և նպատակաուղղված ու հետևողական աշխատանքի իրականացումը»:

Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը կարևորել է նաև Միության և նրա անդամների շահերը միջազգային առևտրում երաշխավորող իրավական դաշտի ստեղծման ուղղությամբ աշխատանքի շարունակումը:

Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, ԵԱՏՄ-ում որպես դիտորդ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը և Կուբայի նախագահ Միգել Մարիո Դիաս-Կանել Բերմուդեսը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ