copy image url
Ներքին 5 տարի առաջ - 23:44 19-05-2021

Գեղարքունիքի մարզպետը «Մարտական ծառայության» մեդալներ է հանձնել հերոսացած զինծառայողների ծնողներին

Մայիսի 19-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը համայնքների ղեկավարների, ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզային զինկոմիսսրիատի եւ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգևորականների ուղեկցությամբ «Մարտական ծառայության» մեդալներ է հանձնել 2020 թվականի Արցախյան պատերազմում հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած զինծառայողների ծնողներին։

Այս մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը:

«Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով` Արցախյան պատերազմի ընթացքում ցուցաբերած խիզախության եւ արիության համար «Մարտական ծառայության» մեդալով են պարգևատրվել Գավառ քաղաքի բնակիչ Բագրատ Սալամյանը, Ծակքար համայնքի բնակիչ Կոմիտաս Ղուկասյանը, Լիճք համայնքի բնակիչ Արտյոմ Ավետիսյանը, Ծովինար համայնքի բնակիչ Հովհաննես Ենգոյանը, Վաղաշեն համայնքի բնակիչներ Արտյոմ Խաչատրյանը, Նվեր Բադոյանը, Զոհրաբ Արշակյանը, Նորայր Հայրապետյանը, Խաժակ Գրիգորյանը, Սամվել Գասպարյանը եւ Արտյոմ Պետրոսյանը։

«Պետական բարձր պարգևն իսկ հուշում ու փաստում է, թե ինչ սխրանքներ են գործել մեր հերոս տղաները, արիության ինչ դասեր են տվել։ Նրանք այն խիզախ ու նվիրյալ զինվորներն էին, որ թշնամու դեմ կռիվ տվեցին մինչեւ վերջին շունչը:

Հանուն նրանց անունների հարատևության ու անավարտ նպատակների, հանուն մեր հայրենիքի հավերժության մենք պետք է հզորանանք ու միավորվենք, արարենք ու շենացնենք մեր երկիրը։

Հավերժ փառք ու պատիվ մեր հերոսներին»,-պարգևատրված զինծառայողների ծնողներին եւ հարազատներին ուղղած սփոփանքի խոսքում նշեց մարզպետ Գնել Սանոսյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել