copy image url
Ավելին 5 տարի առաջ - 19:29 19-05-2021

Կլիմայի փոփոխության պատճառով Մալդիվները դարավերջին կարող են անհետանալ

21-րդ դարի վերջին Մալդիվները կարող են անհետանալ, եթե աշխարհը չպայքարի կլիմայի փոփոխության դեմ: Այս մասին հայտարարել է երկրի շրջակա միջավայրի, կլիմայի փոփոխության և տեխնոլոգիաների նախարար Ամինատ Շաունան:

Նա նշել է, որ եթե շարունակենք բնությանը այնպիսի վնաս հասցնել, ինչպես հիմա է, ապա 2100 թ․ Մալդիվները վերացած կլինեն:

«Կլիմայի փոփոխությունն իրական վտանգ է, և մենք աշխարհի ամենախոցելի երկիրն ենք»,- ասել է Շաունան CNBC-ի եթերում:

Նախարարի խոսքով՝ Մալդիվների 80% -ը գտնվում է ծովի մակարդակից ընդամենը մեկ մետր բարձրության վրա: Կղզիների մեծ մասում ափամերձ գոտիների էրոզիա և ջրհեղեղ է տեղի ունենում: Երկրի իշխանությունները ջանքեր են գործադրում կլիմայի փոփոխության ազդեցությունը նվազեցնելու համար, տարբեր միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի պաշտպանեն ափամերձ տարածքները:

Մալդիվները նաև նպատակ ունեն դառնալ ջերմոցային գազերի արտանետումների կրճատման առաջատարը և այլ երկրներին մոտիվացնել հետևելու իրենց օրինակին:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում