copy image url
Ներքին 5 տարի առաջ - 16:00 18-05-2021

Սահմանվել է ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզչության վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում այսօր՝ մայիսի 18-ին, գումարվել է նիստ, օրակարգում Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի տարածքում սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունը և «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը սահմանելու մասին» հարցերը:

Նիստի օրակարգի հաստատումից հետո հանձնաժողովի անդամները փակ և գաղտնի քվեարկության միջոցով ընտրել են հաղթողներին:

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի տարածքում սփռման մրցույթների մասնակցության համար հայտ էր ներկայացրել երկու ընկերություն՝ Արարատի մարզում «ԷՖ ԹԻՎԻ» և Վայոց ձորի մարզում՝ «ՁԱԳԵՁՈՐ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՊ ընկերությունները, որոնք վարկանիշային քվեարկության արդյունքում ստացել են համապատասխանաբար 527 և 415 միավոր:

Հիշեցնենք, որ մրցույթի անցողիկ նվազագույն շեմը 280, իսկ առավելագույնը 840 միավորն է։

Անդրադառնալով օրակարգի երրորդ հարցին՝ նշվել է, որ համաձայն ՀՀ նախագահի 2021 թվականի մայիսի 10-ին ստորագրած «Ազգային Ժողովի արտահերթ ընտրություն նշանակելու մասին» հրամանագրի՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացման օր է նշանակվել է 2021 թվականի հունիսի 20-ը:

Հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգիրքը, հանձնաժողովը սահմանել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրության նախապատրաստման քարոզչության ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը Հանրային ռադիոյի համար 1 800 (հազար ութ հարյուր) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ) իսկ Հանրային հեռուստատեսության համար՝ 45 000 (քառասունհինգ հազար) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ):

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը