copy image url
Ներքին 5 տարի առաջ - 14:51 18-05-2021

Արմավիրցիները փակել էին Երևան–Արմավիր ճանապարհը․ Պատճառը՝ ոռոգման ջուրը

Արմավիրի մարզի բնակիչները փակել էին Երևան–Արմավիր ճանապարհը։ Նրանք բողոքում են, քանի որ մարզի գյուղերում արդեն երկու շաբաթ ոռոգման ջուր չկա և չեն կարողանում ոռոգել իրենց դաշտերն ու այգիները։

Ակցիայի մասնակիցներից մեկը նշել է, որ պատկան մարմինները չեն տիրապետում իրավիճակին, չգիտեն, թե ինչքան ջրի պահանջարկ կա, ջուրը չի հերիքում, նոր սկսում են մտածել, թե ինչ անեն:

Այստեղ էր նաև Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Դաղբաշյանը, ով ներկայացնելով խնդիրն ասաց, որ ամեն տարի կառավարության որոշումով մինչև 170 մլն խմ ջուր է բաց թողնվում Սևանա լճից: «Մինչև հիմա ձնհալի արդյունքում գետերից եկող ջրերը ունեինք: Անձրևներ չլինելու և ձնհալի ավարտի պատճառով ջուրը արագորեն նվազեց: Հիմա մենք Մարմարիկի ջրամբարը բացել ենք, դոտացիա տալիս ենք այս համակարգին, որ ժողովրդի կարիքները հոգանք: Մինչև որ կառավարության որչոշումը կլինի և Սևանա լճից ջուրը կհասնի ժողովրդին: Այս պահին արդեն ջուրը կա, լրիվ պահանջը բավարարվում է»:

Դիտարկմանը, որ եթե ջուրը բավարար է, ինչի՞ց են բողոքում գյուղացիները, նա արձագանքեց. «Ջրելու կուլտուրա էլ կա: Եթե մենք պահում ենք այդ կուլտուրան, նաև ջրելու հերթականությունը, ապա ինձ թվում է, որ ջրի խնդիր այդքան էլ չենք ունենա: Այս տարածքում ջրի խնդիրն իրոք կա, բոլոր տարիներին էլ զգացվել է: Հողերն այնպիսին է, որ կուլտուրայի համար քառակի, հնգակի ավել ոռոգում է պահանջվում: Եթե ուրիշ տեղերում լոլիկը պետք է ջրեն 15 ջուր, այստեղ պետք է ջրեն 40 ջուր: Երեկ գիշերվանից հարցը կարգավորված է»:

Գյուղացիներից մեկն արդարացիորեն նկատեց, որ եթե խնդիրը լուծում ուներ, ինչո՞ւ այսքան օր մարդկանց թողել են անջուր, մարդիկ իրենց գործը թողած ակցիա են անում, նոր լուծվում է հարցը: Նրանք պնդում էին, որ քանի դեռ Սևանից ջուր բաց թեն թողել, հարցը ամբողջական լուծում չի ունենալու. Այսօր ջուրը կա, վաղը կարող է չլինել:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին