Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 5 տարի առաջ - 08:15 18-05-2021

Արսեն Թորոսյանի կնոջը պատկանող Միբս ԲԿ-ի սրընթաց աճը․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի մասին մշտապես խոսող հեղափոխական իշխանությունների օրոք առողջապահության նախկին նախարար, այժմ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը դրսևորում է ճիշտ այնպիսի վարք, ինչը քննադատում էր նախկինում և մինչ օրս: Նախկիններին բյուջեի թալանի մեջ մեղադրող Արսեն Թորոսյանն իր կնոջը պատկանող «Միբս» բժշկական կենտրոնը դարձրել է արտոնյալ կենտրոն: Թե ինչպես, բացատրենք. բանն այն է, որ նույն «Միբս» բժշկական կենտրոնը, որը 2017 թվականին պետպատվերի գումար ընդհանրապես չի ստացել, հեղափոխությունից հետո դարձել է պետբյուջեից ամենաշատ գումարներ ստացող կենտրոններից մեկը:

ՀՀ առողջապահության նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվել էր, թե 2017, 2018, 2019 եւ 2020 թվականների կտրվածքով որքան գումար է տրամադրվել «Միբս» բժշկական կենտրոնին եւ ինչ հիմնավորմամբ: Ստացել ենք պաշտոնական պատասխան այն մասին, որ 2017 թվականին Արսեն Թորոսյանի կնոջը փաստացի պատկանող բժշկական կենտրոնը 0 դրամ գումար է ստացել, բայց հեղափոխությունից հետո՝ 2018-ին, ստացել է 25.1 մլն դրամ: 2019 թվականին նախարար Արսեն Թորոսյանը իր կնոջը բյուջեից փոխանցել է շեշտակի բարձր թիվ՝ 98.9 մլն դրամ, այսինքն՝ 73.8 մլն դրամով ավելի:

Իսկ, ահա, 2020 թվականին Թորոսյանի կնոջը պատկանող բժշկական կենտրոնը ստացել է 127.6 մլն դրամ, որն էլ 2019 թվականից ավելի է 28.7 մլն դրամով: Որպես հիմնավորում՝ պաշտոնապես նշվում է, թե գումարները փոխանցվել են կատարողականների դիմաց: Բայց ակնհայտ է, որ այստեղ գործում է առաջին հերթին խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը, որն առաջին օրվանից խոստանում է վերացնել գործող իշխանությունը ու հետեւողականորեն չի անում:

Նրանք մերժում էին նախկին բարքերը, բյուջեի հաշվին հարստացողներին, և հիմա ստացվում է, որ զերոյական պետական ֆինանսավորում ունեցող բժշկական կենտրոնը նախարար ամուսնու շնորհիվ սկսել է պահանջարկ վայելել, բժշկական կենտրոն այցելուների թիվը կտրուկ ավելացել է, եւ 2020-ին ստացել 127.6 մլն դրամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել