copy image url
Ավելին 5 տարի առաջ - 23:50 17-05-2021

Անաստասիա Ռեշոտովան խոստովանել է Տիմատիից բաժանվելու հիմնական պատճառը

Անաստասիա Ռեշետովան վերջերս իր մասին պատմող ֆիլմում, որը նախաձեռնել է անձամբ, խոսել է իր կյանքի անցյալ և ներկա փուլերի մասին՝ դժվար մանկության, հոր հետ բարդ հարաբերությունների և , իհարկե, Տիմատիի հետ հարաբերությունների ու բաժանության մասին:

Մանկության և հետագա երազանքների կապը նա անմիջապես ընդգծել է: Նա նշել է, որ հայրն է հիմնականում զբաղվել իր և քույրերի դաստիարակությամբ՝ լինելով չափազանց խիստ և խրատող մարդ:

«Ես զգում էի սիրո պակաս: Ես ուզում էի երեխա ունենալ, որպեսզի նրան տամ այն սերը, որը ես ինքս չէի ստացել», - պատմել է Ռեշետովան:

Այնուհետև նա անդրադարձել է Տիմատիի հետ հարաբերություններին. «Ես միշտ երազել եմ լինել միայն մեկ տղամարդու կողքին: Եվ մենք այդպես էինք ծրագրել մեր «երկար և երջանիկ» կյանքը»

Սակայն՝

«2020 թվականն ամեն ինչ դժոխքի վերածեց: Իդեալական կյանքի իմ պատկերացումները պարզապես քանդվեցին: Այլևս չէի կարող համակերպվել շատ բաների հետ, և բաժանվեցինք»:

«Բաժանման ամենադժվար ժամանակահատվածը սկսվեց ամիսներ անց, երբ հայտարարվեց, որ Տիմատին կդառնա «Խոլոստյակ»-ի նոր եթերաշրջանի հերոսը»,- խոստովանել է Նաստյան;

Ըստ նրա՝ այդ նախագիծը տեսնելու է նաև իրենց որդին Ռատմիրը, երբ հասուանա, և դժվար է պատկերացնել, թե ինչ կմտածի նա՝ հորը տեսնելով:

«Այդքան ցավ և դավաճանություն: Եվ միայն բաժանումից հետո հասկացա, որ դժվարություններն ուժեղ մարդկանց համար է: Ես կարողացա թեթև շունչ քաշել: Տարօրինակ է, բայց զգացողություն ունեմ, կարծես ես լքել եմ հորս», - պարզաբանել է նա:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում