Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 18:40 17-05-2021

Կրեմլում մեկնաբանել են Փաշինյանի՝ ռազմական օգնություն խնդրելու նամակը

«Ռիա նովոստիի» հաղորդմամբ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը մշտական կապի մեջ է Բաքվի և Երևանի հետ: Այս պահին ջանքեր են գործադրվում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածությունը հանդարտեցնելու համար։

Անցած շաբաթ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նամակ էր գրել Վլադիմիր Պուտինին, որում խնդրել էր օգնություն ցուցաբերել Հանրապետությանը, այդ թվում ՝ ռազմական, Սյունիքի մարզի՝ Ադրբեջանի հետ սահմանակից իրավիճակի պատճառով։

«Նախագահը եռակողմ պայմանավորվածությունների կատարման այլընտրանքի բացակայության համոզված կողմնակիցն է։ Այժմ ակտիվ ջանքեր են գործադրվում լարվածությունը թեթևացնելու և իրավիճակը շտկելու համար»,- նշում է Պեսկովը։

Հարցին, թե արդյոք Պուտինը ստացել է Փաշինյանի նամակը, Կրեմլի ներկայացուցիչը դժվարացավ պատասխանել: «Ես հաստատ չեմ կարող ասել, բայց այդ բոլոր հարցերը, բնականաբար, բազմիցս քննարկվել են երկկողմ շփումների ընթացքում»,- հավելել է նա:

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի մի շարք հատվածներում առկա է լարվածություն և ագրեսիվության աճի միտում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել