Ուղիղ եթեր
copy image url
Խոսք 5 տարի առաջ - 14:34 17-05-2021

Եվս 10-12 կմ առաջխաղացում, և թշնամին մեզ ֆիզիկապես կկտրի Պարսկաստանից, իսկ Սյունիքի մարզը՝ ՀՀ-ից. Վովա Վարտանով

Վերջին օրերի զարգացումների և թշնամական ուժի ներխուժած դիրքերի ռազմավարական կարևորության մասին Օրագիր.News-ը զրուցել է հետախույզ, հասարակական-ռազմական գործիչ Վովա Վարտանովի հետ:


Ըստ Վովա Վարտանովի՝ ադրբեջանական զինուժի զբաղեցրած տարածքները բացառապես ռազմավարական նշանակություն ունեն. «Թշնամու ներխուժած տարածքները նրանց ամբողջական մշտադիտարկման հնարավորություն են տալիս, այլ կերպ ասած՝ նրանք օպերատիվ խորությամբ վերահսկում են Սիսիան-Գորիս ճանապարհը, Սիսիանի օդանավակայանը, որը Սյունիքի անվտանգության կարևոր բաղադրիչներից է»:

Վ. Վարտանովի խոսքով, թշնամու նմանաբնույթ առաջխաղացումը մեր հանցավոր անգործության հետևանքն է, որը նույնիսկ նման դիրքեր զբաղեցնելուց հետո շարունակում է մնալ անփոփոխ:

«Եվս 10-12 կմ առաջխաղացում, և թշնամին մեզ ֆիզիկապես կկտրի Պարսկաստանից, իսկ Սյունիքի մարզը՝ ՀՀ-ից»,- ասաց պարոն Վարտանովը:

Անդրադառնալով թշնամու զբաղեցրած մյուս ուղղությանը՝ Վովա Վարտանովը նշեց, որ թշնամին նպատակ ունի ոտք դնելու նաև Գեղարքունիքի մարզ:

«Ինչքան մտահոգիչ են ադրբեջանական ուժերի կուտակումները Սյունիքում, այնքան էլ Գեղարքունիքի Վերին Շորժայի հատվածում. թշնամու նպատակը Սևանի ափեր հասնելը և ջրային ռեսուրսներին տիրանալն է,- ասաց մեր զրուցակիցը և մանրամասնեց:- Նախկինում թուրքը, գրոհելով Ճամբարակը, կարողանում էր մտնել Ճամբարակի շրջանի Սևանի ափ, որը նեղ էր և գտնվում էր ժայռերի ու Սևանի արանքում, ինչը հեշտացնում էր թշնամու ուժի ոչնչացումը, ապա հիմա Վերին Շորժայից ներխուժելով և Ճամբարակի ուղղությամբ Սևանի ափ դուրս գալով՝ թշնամին բավականին լայն տարածք և ափ է գրավում, ինչն էլ դժվարացնում է մեր հրետանու աշխատանքը և թշնամու ոչնչացումը»:

Անդրադառանով Ջերմուկի հատվածում կուտակումներին՝ Վովա Վարտանովը նշեց, որ սա, ըստ էության, պահեստային տարբերակ է. «Եթե թշնամուն չհաջողվի իրականացնել առաջին կամ երկրորդ ծրագիրը՝ կապված Սյունիքի և Գեղարքունիքի հետ, ապա կարծում եմ՝ գործի կդրվի այս տարբերակը»:

«Այս ամենը պանթուրքիստական, կեղծ մուսուլմանական արշավն է քրիստոնյա կամ պայմանական քրիստոնյա ազգի դեմ և նպատակ է հետապնդում կամ մեզ ոչնչացնել, կամ մուսուլմանների կամակատարը դարձնել. չմոռանանք, որ մենք վայրի, կեղծ մուսուլմանական ազգի դեմ միակ կռվողներն ենք»,- ամփոփեց Վ. Վարտանովը:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել