Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 10:25 15-05-2021

Սիրիայի տարածքից Իսրայելի ուղղությամբ արկեր են արձակվել

Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաղորդել է երկրի տարածք Սիրիայից արձակված արկերի մասին:

«Հենց նոր արձանագրվել է Սիրիայի տարածքից դեպի Իսրայել երեք արկի արձակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Իսրայելցի զինվորականները նշել են նաև, որ արկերից մեկն ընկել է սիրիական տարածք:

«Արկերն արձակելու արդյունքում միայն բացօթյա տագնապ է միացել»,- շեշտել է Պաշտպանության բանակը:

Ամենից շատ դիտված