Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 5 տարի առաջ - 08:25 15-05-2021

Սահմաններին տեղի ունեցածի պատճառը Արտակ Դավթյանի թերացումն է․ Ժողովուրդ

«Հայաստանի սահմաններին մայիսի 12-ից տիրող իրավիճակը գալիս է ապացուցելու, որ Զինված ուժերը չեն կարողացել կատարել Սահմանադրությամբ ամրագրված իրենց պարտականությունները ու դրա թիվ 1 պատասխանատուն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն է:

Բանն այն է, որ Սահմանադրության 14-րդ հոդվածում հստակ ասվում է. «Հոդված 14. Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»: Ինչպես հայտնի է, այս պահի դրությամբ Սյունիքի և Հայաստանի կողմից Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը ըստ էության խախտվել է, քանի որ, պաշտոնական տեղեկությունների համաձայն, Սյունիքի կողմից հակառակորդն առաջ է եկել 3.5 կմ (վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսքով), իսկ Գեղարքունիքի մարզի կողմից՝ 2 կմ (մարզպետ Գնել Սանոսյանի խոսքով):

Սակայն Սահմանադրությամբ էլ հենց ամրագրված է, որ Զինված ուժերը պետք է պահպանի մեր սահմանների անձեռնմխելիությունը, սակայն չի կարողացել: Իսկ ո՞ւր է այս օրերին գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ինչո՞վ է զբաղված եղել, և ինչո՞ւ առաջնագիծն այնքան պաշտպանված չի եղել, որ կարողանանք դիմագրավել այսպիսի խախտումներին և պահպանել սահմանները:

Ստացվում է՝ անհրաժեշտ աշխատանքները չեն կատարվել, և այսօր հայկական կողմը դիմում է ՀԱՊԿ-ին, խնդրում կատարել կառույցի՝ պայմանագրի շրջանակում ստանձնած պարտավորությունները»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան