copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 19:06 14-05-2021

Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական արտաքին քաղաքական կապերի ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սաննինոյի հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին առնչվող խնդիրներ։ Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչը շեշտել է, որ ստեղծված իրավիճակում իրենք պատրաստ են ամեն կերպ վերացնել լարվածությունը։ Կարևորվել է խնդրի՝ բանակցային ճանապարհով լուծման անհրաժեշտությունը։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին ադրբեջանական զինվորական ուժերի մի քանի խմբեր հատել են Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանը և դիրքավորվել Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում։ Որոշ դիրքերում հակառակորդն իր ուժերը հետ է քաշել՝ հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում։ Ներկայումս ՀՀ տարածքում շարունակում են մնալ թշնամու զիված ուժերի շուրջ 250 անդամներ։

Մայիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը ևս հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ: Հեռախոսազրույցում շեշտվել է, որ միջազգային հանրության կողմից Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ նմանօրինակ ոտնձգությունների հանդուրժողականությունը հղի է տարածաշրջանի ապակայունացման սպառնալիքով:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել