copy image url
Ներքին 5 տարի առաջ - 12:04 13-05-2021

Նաիրիտցիները անժամկետ կմնան գործադիրի շենքի մոտ, եթե գործարանի անվտանգության և չվճարված աշխատավարձի հարցերը չլուծվեն

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր՝ մայիսի 13–ին, բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են լուծել գործարանի անվտանգության, ինչպես նաեւ իրենց՝ 6, 7 ամիս չվճարված աշխատավարձի հարցերը։

«Անվտանգության տեսանկյունից գործարանը գտնվում է վատ պայմաններում։ Գործարանում կա մոտ 25 հազար տոննա պայթյունավտանգ նյութ։ Բացի այդ նոյեմբերից առ այսօր գործարանի աշխատակիցները աշխատավարձ չեն ստացել։

Մենք մեկ ամիս առաջ գործարանի անունից տարբեր գերատեսչություններին նամակ ենք ուղարկել, ներկայացնելով մեզ հուզող հարցերը, բայց մինչեւ հիմա պատասխան չենք ստացել վարչապետի աշխատակազմից, միայն ԱԻՆ–ից են կիսատ–պռատ գրել, որ մեր աշխատավարձերի հարցերով իրենք չեն զբաղվում»,– լրագրողների հետ զրույցում ասաց «Նաիրիտ» գործարանի աշխատակիցը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի