copy image url
Մամուլ 5 տարի առաջ - 08:15 13-05-2021

Իրանում ՀՀ դեսպանին հետ են կանչում․ Հրապարակ

«Թերթի տեղեկություններով՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանին հետ են կանչում Երևան։ Ընդ որում՝ տեղեկատվությունն իրարամերժ է։ Մի աղբյուրից ստացած ինֆորմացիայով՝ իրանական կողմը դժգոհություններ է հայտնել դեսպանի աշխատանքից, և դա է հետկանչի պատճառը, չնայած Արտաշես Թումանյանն արդեն 6 տարի է՝ այդ պաշտոնում է, և կարող է հետկանչը տեղավորվել «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքով նախատեսված ռոտացիայի շրջանակներում։ Սակայն մեկ այլ աղբյուր հայտնեց, որ Թումանյանին հետ են բերում Հայաստան, որպեսզի ԱԳ փոխնախարար նշանակեն։

Բանն այն է, որ Ա․ Թումանյանը 1999-2000 թվականներին եղել է ԱԳ առաջին փոխնախարար, ապա՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, դրանից առաջ՝ պատգամավոր, հարկայինի պետ, այսինքն՝ փորձառու չինովնիկ է, իսկ քանի որ կառավարման համակարգում անտերություն է, և աշխատանքային կարգապահությունն էլ խիստ նվազել է, լավ կառավարիչ են փնտրում, և նա հարմար է այդ պաշտոնի համար։ Պարոն Թումանյանը մեր գրավոր հարցը՝ իր հետկանչի մասին, կարդաց և չպատասխանեց»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը