copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 23:00 12-05-2021

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է դադարեցնել Իսրայելի դեմ ռազմական գործողությունները

ՀԱՄԱՍ-ի շարժումը հայտարարել Է Իսրայելի դեմ ռազմական գործողությունները փոխադարձ հիմունքներով դադարեցնելու պատրաստակամության մասին։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

«Աբու Մարզուկը ՀԱՄԱՍ-ի ղեկավարության անունից հավաստիացրել է, որ շարժումը պատրաստ է փոխադարձ հիմքով դադարեցնել Իսրայելի դեմ ցանկացած ռազմական գործողություն, այն դեպքում, երբ միջազգային հանրությունն անհրաժեշտ ճնշում կգործադրի իսրայելական կողմի վրա՝ Արևելյան Երուսաղեմի Ալ Աքսա մզկիթում ուժային գործողությունները կանխելու և նրա բնիկների նկատմամբ հակաիրավական միջոցները դադարեցնելու դեպքում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Իսմայիլ Հանիան հայտարարել է, որ հրթիռակոծելով իր մարտիկները Իսրայելին պարտության են մատնել:

ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Վերշինինը հայտարարել է, որ Երուսաղեմի կարգավիճակը փոխելու Իսրայելի փորձերը անօրինական են և զուրկ են իրավաբանական ուժից: Նա հավելել է, որ Ռուսաստանը համարում է, որ Իսրայելն անհապաղ պետք է դադարեցնի գրաված տարածքներում վերաբնակեցումը:

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան խորապես մտահոգված է Գազայի հատվածում և Արևելյան Երուսաղեմում իրավիճակի վտանգավոր զարգացման համար:

Հիշեցնենք, որ մայիսի 11-ի երեկոյան պաղեստինյան անկլավի սահմաններում սկսվել է վերջին տարիներին ամենախոշոր էսկալացիան։ Երեքշաբթի առավոտյան Իսրայելի Պաշտպանության բանակը հայտնել է, որ երկրի տարածքի վրա Գազայի հատվածից արձակվել է ավելի քան 200 հրթիռ։ Ի պատասխան՝ իսրայելցի զինվորականները հետադարձ հարված են հասցրել։

Իսրայելի բանակը 5 հազար պահեստազորի կոչ է արել ամրապնդել տարբեր ստորաբաժանումները, պաղեստինցի իսլամիստների դեմ իրականացվող «պատի պահապաններ» գործողության ընթացքում:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում