copy image url
Ներքին 5 տարի առաջ - 17:36 12-05-2021

Խաղաղ բանակցություններն ու երկխոսությունն այլընտրանք չունեն. Վրաստանի վարչապետը՝ ԼՂ հարցի մասին

<<Վրաստանը վստահ է, որ Ղարաբաղի հարցում խաղաղ բանակցություններն ու երկխոսությունն այլընտրանք չունեն, և պատրաստ է նպաստել տարածաշրջանային երկխոսությանը>>,-ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Երևանում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցում։

Նա շեշտեց, որ Հայաստանին և Վրաստանին կապում են պատմական ու բարեկամական հարաբերությունները՝ համոզմունք հայտնելով, որ ապագա համագործակցությունը ևս այս ոգով կշարունակվի:

«Վրաստանը և Հայաստանն աչքի են ընկնում իրենց պատմությամբ, ինքնօրինակ մշակույթով և հետաքրքիր ավանդույթներով: Այս արժեքների վրա պետք է կառուցվի մեր երկրների ապագան, որն ամրապնդվելու է հզոր պետական ինստիտուտների, ժողովրդավարության, թափանցիկ կառավարման, տնտեսական առաջընթացի և նորարարության միջոցով»,-ասաց Վրաստանի վարչապետը:

Ղարիբաշվիլին նկատեց, որ այս ամենը ձեռք է բերվում միայն խաղաղության ու տարածաշրջանային կայունության պայմաններում: «Մի կողմից կորոնավիրուսի համավարակը, մյուս կողմից Ղարաբաղում պատերազմը, իհարկե նշանակալի դժվարությունների առջև են կանգնեցնել ողջ տարածաշրջանը: Կարծում եմ, որ խաղաղ բանակցություններն ու երկխոսությունն այլընտրանք չունեն»,-ասաց նա:

Ղարիբաշվիլին վստահեցրեց, որ Վրաստանը միշտ եղել է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցության և համագոյակցության կողմնակից, և այդ կուրսը կշարունակվի հետագայում: «Մենք պատրաստ ենք նպաստել տարածաշրջանային երկխոսություն վարելուն և զարգացնել տնտեսությունը, առևտուրը, այլ հումանիտար հարցեր: Հենց կայունության, խաղաղության, ժողովրդավարական արժեքների ամրապնդման նպատակով է վրաց ժողովուրդն ընտրել եվրոպական և եվրատլանտյան ուղին»,-ասաց Վրաստանի վարչապետը:

Նա տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում քննարկել են համագործակցության բոլոր ուղղությունները: Կողմերն ընդգծել են, որ պետք է ունենան ինտենսիվ քաղաքական երկխոսություն, զարգացնեն առևտրատնտեսական հարաբերությունները, նոր նախագծեր քննարկեն, համագործակցեն այնպիսի ուղղություններում, ինչպիսին են տրանսպորտը, էկոնոմիկան, նորարարությունները, մշակույթը: «Եվ չնայած, արդեն առկա ինտենսիվ հարաբերություններին, դեռ ունենք զարգացման հնարավորություն»,-նշեց նա:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի

Ձեզ գուցե հետաքրքրի