Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 21:30 11-05-2021

Գիտնականները բացահայտել են COVID-19-ի մահվան վտանգը 6 անգամ բարձրացնող ախտանիշները


COVID-19-ով տառապող հիվանդների ավելի քան 80%-ն ունեն նյարդաբանական բարդություններ, որոնց դեպքում մահվան ռիսկը վեց անգամ ավելանում է: Այս մասին գրում է JAMA Network Open ամսագիրը՝ վկայակոչելով COVID-ով տառապողների նյարդաբանական դիսֆունկցիայի ուսումնասիրության միջազգային կոնսորցիումի հետազոտության արդյունքը:

Նշվում է, որ COVID-19-ով մեծահասակ հիվանդների 3744-ից 82%-ը նյարդաբանական ախտանշաններ են ունեցել: Մոտ 4/10 հիվանդ նշել է գլխացավերի մասին, իսկ 3/10-ը հայտարարել է, որ կորցրել է հոտի և համի զգացողությունները:

Կլինիկաներում կատարված ամենատարածված նյարդաբանական ախտորոշումների գրեթե կեսը սուր էնցեֆալոպաթիան է,և այդ դեպքերի 17%-ին հետևել է կոման, իսկ 6%-ին ինսուլտը: Բացի այդ, հիվանդները եղել են ճնշված կամ, ընդհակառակը, դյուրագրգիռ:

Զեկույցի հեղինակները նշում են, որ հիվանդությունը հաղթահարած հիվանդների շրջանում նյարդաբանական ախտանշաններով հիվանդները ավելի դժվար են վերականգնվում և նրանց անհրաժեշտ է երկարաժամկետ բուժում լիարժեք ապաքինման համար:

«Նույնիսկ երբ պանդեմիան ամբողջությամբ արմատախիլ լինի, պետք է հիշել միլիոնավոր վերապրածների մասին։ Կարևոր է պարզել, թե այժմ ինչ ախտանիշների և առողջական խնդիրների հետ են բախվում այդ հիվանդները»,- հայտնել է բժիշկ Շերի Չուն։

Ավելի վաղ ԱՄՆ-ի գլխավոր ինֆեկցիոնիստ և նախագահի ավագ բժշկական խորհրդական Էնթոնի Ֆաուչին հայտարարել է, որ ԱՄՆ-ում «անկասկած» թերագնահատվում է կորոնավիրուսային վարակից մահացու ելքերի քանակը:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից