copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 15:27 11-05-2021

Մենք շահագրգռված ենք Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման հարցում. Սերգեյ Լավրով

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հարավային Կովկասում տրանսպորտային հանգույցի ստեղծման հարցերը կարող են հիմք դառնալ Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման համար: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:

«Մենք անկեղծորեն շահագրգռված ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում: Կարծում ենք՝ ձգձգվող հակամարտությունից դուրս գալու տնտեսական ասպեկտների վրա կենտրոնանալու համատեղ աշխատանքն օպտիմալ շրջանակներ է ստեղծում,- հայտարարել է Լավրովը և հավելել,- Մարդիկ պետք է զգան, որ այդ գործընթացը տեղի է ունենում, իրավիճակն իրապես կարգավորվում է: Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները երեք երկրների ղեկավարների կողմից ստեղծած աշխատանքային խմբի շրջանակում պարբերաբար հանդիպում են, քննարկում են գործնական ասպեկտները՝ կապված Հարավային Կովկասում բոլոր տնտեսական ու տրասնպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ ղեկավարների պայմանավորվածությունների հետ»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը