copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 18:15 10-05-2021

Քաբուլում պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 85-ի

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում գտնվող դպրոցի մոտ տեղի ունեցած ռմբակոծությունների զոհերի թիվը հասել է 85-ի, ավելի քան 150 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է Ariana News տեղական հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրորդ փոխնախագահ Սարվար Դանիշի գրասենյակի տարածած հաղորդագրությանը:

Ավելի վաղ հաղորդվում էր 63 զոհվածների մասին:

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մայիսի 8-ին մեքենայի պայթյուն է տեղի ունեցել դպրոցի մոտ, որին հաջորդել են երկու հրթիռային հարվածներ: Պայթյունները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ սովորողները դուրս էին գալիս շենքից։ Զոհերի մեծ մասը աղջիկներ են։

Արմատական ​​«Թալիբան» շարժումը հերքել է իր մասնակցությունը հարձակմանը: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին թալիբներին մեղադրել է հարձակման մեջ և շեշտել, որ այդպիսով նրանք «մեծացնում են բռնության մասշտաբները և հերթական անգամ ցույց տալիս իրենց անշահախնդրությունը ներկայիս ճգնաժամի խաղաղ կարգավորման հարցում»: Երեքշաբթի օրը երկիրը սուգ է հայտարարել հարձակման զոհերի համար:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը