copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 10:05 10-05-2021

Կոլորադոյում հրաձգության հետևանքով յոթ մարդ է զոհվել

KKTV հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ամերիկյան Կոլորադո Սփրինգս քաղաքում (Կոլորադո նահանգ) հրաձգություն է տեղի ունեցել, որի արդյունքում զոհվել է յոթ մարդ:

Իրավապահների տվյալներով ՝ կրակը բացվել է անիվների վրա գտնվող տների ավտոկայանատեղիում։ Այնտեղ ծննդյան օրվա առթիվ հավաքույթ է եղել։ Տոնակատարությանը այցելել են ընտանիքի անդամները, ընկերներն ու նրանց զավակները ։

Ոստիկանության տվյալներով՝ կրակ է բացել մահացած աղջիկներից մեկի ընկերը, որից հետո նա ինքնասպանություն է գործել ։ Երբ դեպքի վայր են ժամանել ոստիկանները, նրանք այնտեղ հայտնաբերել են վեց զոհվածների և մեկ ծանր վիրավորի, որն ավելի ուշ մահացել է հիվանդանոցում:

Միջադեպի հետևանքով զոհվել են միայն մեծահասակները: Բարեբախտաբար երեխաները չեն տուժել, և այժմ նրանք գտնվում են իրենց հարազատների մոտ:

ԱՄՆ-ում հաճախ են հրազենի օգտագործմամբ նման դեպքեր տեղի ունենում։ Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին ամերիկյան Վիրջինիա նահանգում անհայտ անձը հրաձգություն է իրականացրել Վիրջինիա Բիչ քաղաքում։ Դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնաբերել են երեք մարդու, որոնք հրազենային վնասվածքներ են ստացել, իսկ նրանցից մեկը տեղում մահացել է:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը