copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 23:35 09-05-2021

Վրաստանի Գորի քաղաքում պահանջել են հետ վերադարձնել Ստալինի հուշարձանը

Ինչպես տեղեկացնում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը, Ստալինի ծննդավայր Գորիում մայիսի 9-ին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և քաղաքի բնակիչները հավաքվել են Ստալինի տուն-թանգարանի դիմաց և կառավարությունից պահանջել են վերադարձնել ԽՍՀՄ քաղաքական գործչի հուշարձանը, ինչպես նաև՝ օրվա խորհուրդը հաշվի առնելով՝ բարելավել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Այդ կապակցությամբ ծածանվել է երկու երկրների դրոշը:

Հավաքի մասնակիցները շնորհավորել են միմյանց Հայրենական Մեծ պատերազմում տարված հաղթանակի օրվա կապակցությամբ և այն անվանել են Ստալինի հաղթանակը:

Հավաքի կազմակերպիչներից մեկը հանդես է եկել հայտարարությամբ. «Այսօր համաշխարհային տոն է, և մենք պահանջում ենք հուշարձանը վերադարձնել առաջնորդին: Բացի այդ մենք հրաժարվում ենք միանալ ՆԱՏՕ-ի կազմակերպությանը, որովհետև այն իշխանատենչ և նվաճողական քաղաքակնություն է վարում...»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ