copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 20:10 09-05-2021

Եղիսաբեթ 2-րդի զարմիկը կասկածվում է Կրեմլի հետ գաղտնի գործարք կատարելու մեջ

Ինչպես հայտնում է «The Times» ամսագիրը, Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի զարմիկ արքայազն Մայքլ Կենտսկուն մեղադրել են Կրեմլ մուտք գործելու և գաղտնի գործարք սկսելու մտադրության համար:

Հրապարակման համաձայն՝ արքայական ընտանիքի անդամն իր ծառայություններն է առաջարկել Հարավային Կորեայի հայտնի կազմակերպություններից մեկին: Քննարկման ընթացքում նա վստահեցրել է, որ օրական 10 հազար ֆունտ ստերլինգի դիմաց կարող է մեկնել Ռուսաստան՝ Կրեմլում կազմակերպության շահերը խթանելու համար:

Արքայազն Մայքլը և նրա ներկայացուցիչները հերքել են այդ տեղեկատվությունը՝ նշելով, որ արքայազնը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «հատուկ հարաբերություններ» չունի, և այդ պատճառով չի կարող մեկնել Կրեմլ: Բացի այդ՝ նրանք հայտնել են, որ առանց Մեծ Բրիտանիայի դեսպանության համաձայնության և Ռուս-բրիտանական առևտրի պալատի օգնության այդպիսի գործարք չի կարող կատարվել:

Ըստ պաշտոնական տվյալների՝ Վլադիմիր Պուտինի և Մայքլ Կենտսկու վերջին հանդիպումը եղել է 2003 թվականին: The Sun ամսագրի կողմից շրջանառվում է նաև այն վարկածը, որ 2018 թվականին արքայազն Մայքլը գաղտնի այցելել է Մոսկվա:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը