copy image url
Ավելին 5 տարի առաջ - 18:26 08-05-2021

Amazon-ի հիմնադիրը որոշել է 500 մլն դոլարանոց զբոսանավ կառուցել․ Bloomberg

Amazon-ի հիմնադիրը որոշել է գնել զբոսանավ, որի կառուցումը գնահատվում է ավելի քան 500 միլիոն դոլար։ Այս մասին հաղորդում է Bloombreg-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ զբոսանավը կունենա 127 մետր երկարություն, մի քանի տախտակամած և երեք խոշոր կայմ: Բացի այդ՝ դրան կցվելու է օժանդակ զբոսանավ՝ ուղղաթիռային հրապարակով: Ակնկալվում է, որ նավը կլինի Նիդեռլանդներում երբևէ կառուցված ամենամեծ առագաստանավերից մեկը:

Նավի պատասխանատու արտադրող Oceanco-ի ներկայացուցիչը հրաժարվել է գործակալությանը մեկնաբանություն տալ այս տեղեկատվության վերաբերյալ:

Բեզոսը չորրորդ անգամ անընդմեջ գլխավորում է Forbes-ի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը, նրա կարողությունը գնահատվում է 177 միլիարդ դոլար: Դրանից առաջ նա հայտարարել էր, որ 2021-ի երրորդ եռամսյակում մտադիր է թողնել Amazon-ի գործադիր տնօրենի պաշտոնը:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել