copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:28 23-12-2021

Tron-ի հիմնադիրը 28 մլն դոլարով կթռչի տիեզերք

Tron ժամանցային կոնտենտի հարթակի հիմնադիր Ջասթին Սանը հաղթել է Blue Origin ավիատիեզերական ընկերության աճուրդում և կիրականացնի ենթաուղեծրային թռիչք New Shepard տիեզերանավով։ Թռիչքը նրան կարժենա 28 մլն դոլար։ Այս մասին Սանը հաղորդել է Twitter-ի իր էջում։

«Կես տարի առաջ ինձ հաջողվեց տեղի համար հաղթել Blue Origin-ի առաջին թողարկման աճուրդում: Այսօր ես ուզում էի հայտարարել, որ մասնակցելու եմ Sea of ​​Stars ծրագրի թողարկմանը: Եվս հինգ հոգի ինձ հետ միասին 2022 թվականին կհետազոտեն տիեզերքը»,- գրել է Ջասթին Սանը սոցցանցում։

Նրա խոսքով՝ իր հետ տիեզերք կուղևորվեն կրիպտոարժույթի, տեխնոլոգիաների և արվեստի՝ աշխարհում «հատուկ կարգավիճակ» ունեցող մարդիկ, նրանց թվում կլինի նաև «ազդեցիկ հայտնի անձ»։ Նրանց ինքնությունը կհայտարարվի թռիչքի նախաշեմին։

159 երկրներից ավելի քան յոթ հազար մարդ է գրանցվել տիեզերանավում նստատեղ ստանալու աճուրդին:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի