Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 տարի առաջ - 17:10 07-05-2021

Մայիսի 10-ից Հայաստանում կմեկնարկի Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների ցանկը

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակից հայտնում են, որ մայիսի 10-ից Հայաստանում կմեկնարկեն 2021թ․ Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումները։

Միջոցառումները կանցկացվեն Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի թեմայի շրջանակներում և կներառեն թեմատիկ քննարկումներ, մշակութային միջոցառումներ, ինչպես նաև մարզային միջոցառումներ, որոնք կիրականացվեն Գյումրիում և Դեբետում: ՔՈՎԻԴ-19 համավարակով պայմանավորված սանիտարական նորմերի ու կանոնների համապատասխանությունն ապահովելու նպատակով միջոցառումները տեղի կունենան թե առցանց, և թե անցանց (օֆլայն) ձևաչափերով:

Եվրոպայի օրվա տոնակատարությունները կմեկնարկեն ճանապարհային անվտանգության, տարածաշրջանային զարգացման և շրջակա միջավայրի վերաբերյալ առցանց թեմատիկ քննարկումներով, որոնց կհաջորդեն մարզերում իրականացվող միջոցառումներ երիտասարդության և նորարարության, ինչպես նաև զբոսաշրջության թեմաներով։ Կլինեն նաև հոլոգրաֆիկ ցուցադրություններ, լուսանկարվելու տաղավարներ և առցանց երաժշտական կատարումներ: Տոնակատարությունները կեզրափակվեն մայիսի 19-ին առցանց համերգով, որը կհեռարձակվի ԵՄ պատվիրակության սոցիալական մեդիա կայքերով:

Տոնակատարություններին կմիանան նաև Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը ցանկանում է լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեղեկացնել, որ COVID-19 համավարակով պայմանավորված անցանց միջոցառումներին մասնակցությունն այս տարի սահմանափակ է:

Այնուամենայնիվ, միջոցառումների մասին առավել մանրամասն տեղեկությունները կներկայացվեն Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության սոցիալական մեդիա հարթակներներում.

Facebook՝ https://www.facebook.com/eudelegationtoarmenia

Twitter՝ https://twitter.com/eu_armenia

Instagram՝ euinarmenia

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել