copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 15:52 07-05-2021

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Ֆրանսիայի և Կանադայի հայտարարություններին

Twitter-ում Ֆրանսիայի և Կանադայի արտաքին գործերի նախարարությունների պաշտոնական էջերում Ադրբեջանի կողմից 3 հայ ռազմագերիներին ազատ արձակումը գնահատվում է որպես դրական քայլ և կոչ է արվում ազատ արձակել բոլոր գերեվարված անձանց:

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել այս կապակցությամբ, որտեղ մասնավորապես ասված է.

«Եթե ​​Ֆրանսիայի և Կանադայի արտաքին գործերի նախարարությունները ցանկանում են խնդրին ոչ թե միակողմանի, այլ օբյեկտիվ մոտեցում ցուցաբերել, ապա նրանք պետք է Հայաստանին կոչ անեն կատարել միջազգային հումանիտար իրավունքի պարտավորությունները և չձեռնարկեն կայունությանը խոչընդոտող գործողություններ:

Հակառակ դեպքում դա կարող է լուրջ հարված հասցնել Ադրբեջանի հասարակության մեջ երկու երկրների նկատմամբ վստահելիությանը», – ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Տեքստում նշված է, թե Հայաստանը դեռ տեղեկություն չի տրամադրել 1991-94 թվականների պատերազմի ընթացքում անհետացած գրեթե 4.000 ադրբեջանցիների մասին և «հրաժարվում է տրամադրել ազատագրված տարածքներում տեղադրված ականների քարտեզները»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը