Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 18:54 06-05-2021

ԱՄՆ-ում մոտ 3700 մարդ է մահացել COVID-19-ի պատվաստումների կողմնակի ազդեցությունների հետևանքով

Fox News հեռուստաալիքը, վկայակոչելով այն տվյալները, որոնք ստացվել են Պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունների մասին հաղորդումների համակարգից (Vaccine Adverse Events Reporting System, VAERS), հրապարակել է ԱՄՆ-ում 2020 թ․ դեկտեմբերից մինչև 2021 թ․ ապրիլ ամսվա վերջը կազմակերպված պատվաստումների հետևանքով գրանցված մահերի մոտավոր թիվը։ Ըստ VAERS-ի հաշվարկների՝ ԱՄՆ-ում պատվաստման թողած կողմնակի ազդեցությունների հետևանքով մահացել է օրական 30 մարդ, ինչից կարելի է ենթադրել, որ նշված ժամանակաընթացքում նույն պատճառով մահացել է 3362 մարդ։

Նմանատիպ հաշվարկներ կատարել է նաև նշված ալիքի հեռուստահաղորդավար Թաքեր Կառլսոնը՝ նշելով, որ մահերի հնարավոր թիվը կազմում է 3722։ Հաղորդավարը շեշտել է նաև, որ VAERS-ը բազմիցս քննադատության է ենթարկվել COVID-19-ի պատվաստանյութերի թողած կողմնակի ազդեցությունների ոչ հիմնավոր և ամբողջական ուսումնասիրության և գնահատման մեջ։ Սա ենթադրում է, որ այդ թիվը կարող է լինել ավելի մեծ, քան հնարավոր է եղել հաշվարկել։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, համավարակի սկզբից ի վեր ԱՄՆ-ում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման ավելի քան 32,55 միլիոն դեպք, մահացել Է 579 276 մարդ: Երկիրը երկու ցուցանիշներով Էլ զբաղեցնում Է աշխարհում առաջին տեղը։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել