copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 13:40 06-05-2021

Քիմ Քարդաշյանի, Սերժ Թանկյանի, Շերի ու մի շարք այլ հայտնի հայերի կոչը՝ միանալու «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի նախաձեռնությանը

Ամերիկահայ հայտնի աստղ, գործարար Քիմ Քարդաշյանը, աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը, հռչակավոր փոփ-երգչուհի Շերը, ամերիկահայ հայտնի բժիշկ, Կալիֆոռնիայի համալսարանի Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական կենտրոնի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր Սամ Սիմոնյանը կոչ են արել հանուն Հայաստանի և Արցախի մանուկների կրթության հնարավորությունների ընդլայնման և բարվոք ապագայի միավորել ջանքերը։

««Hope For Armenia and Teach For Armenia». hենց այս խոսքերով են հայտնի հայերը, նաև ականավոր սփյուռքահայ գործիչներ կոչ արել միանալ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի նախաձեռնությանը՝ նպատակ ունենալով ընդլայնելու Հայաստանի և Արցախի դպրոցականների կրթական հնարավորությունները։ Մայիսի 7-ին մեկնարկելու է «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի Hope For Armenia: A Springtime Debut առցանց տեղեկատվական միջոցառումը, որի ընթացքում հիմնադրամի ուսուցիչ-առաջնորդները, որոնք ստանձնել են հեռավոր գյուղերում դասավանդելու առաքելությունը, կիրականացնեն առցանց շրջագայություն դեպի Հայաստան և հետպատերազմյան Արցախ, կծանոթացնեն իրենց դպրոցների հետ և կներկայացնեն կատարված աշխատանքները»,- նշված է «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի տարածած հաղորդագրությունում:

Այս շարժմանն են միացել նաև մոտ 100 համայնքներից աշակերտներ ու ուսուցիչներ, երիտասարդ մասնագետներ, բարերարներ և այլ հայտնիներ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին