Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 տարի առաջ - 16:57 05-05-2021

Էկոնոմիկայի նախարարությունն անդրադարձել է կաթիլային ոռոգման և անձրևացման առավելություններին

Ոռոգման արդիական համակարգերի ամենադրական բնութագրերից մեկը ջուրն ավելի արդյունավետ օգտագործելու հնարավորությունն է։ Ջրի խնայողությունը մակերեսային ոռոգման համակարգի համեմատությամբ կաթիլային ոռոգման դեպքում կազմում է ավելի քան 50%, անձրևացման դեպքում՝ ավելի քան 30%:

էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ կաթիլային ոռոգումը բացառում է մակերևութային հոսքը, այսինքն՝ կանխում է հողի ջրային էրոզիան, ինչպես նաև թույլ է տալիս ապահովել պարարտանյութերի մատուցումը ոռոգման ջրի հետ միասին բույսի աճի համար անհրաժեշտ տարբեր փուլերում։

Ոռոգման անձրևացման եղանակի տարբերակը կարելի է ավտոմատացնել, նաև կարելի է կիրառել վաղ գարնանային և ուշ աշնանային ցրտահարությունների դեմ պայքարի նպատակով։

Ձեզ գուցե հետաքրքրի