copy image url
Ներքին 5 տարի առաջ - 15:44 25-01-2021

«ԵԽԽՎ ՆԻՍՏՆ ՍԿՍԵՑԻՆՔ ՄԵՐ ԲՈՂՈՔԻ ՁԱՅՆԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՎ ԵՎ ՊԱՀԱՆՋԵԼՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ». ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆ

Այսօր կայանալիք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստի սկզբում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշում գործադրելու և հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց օր առաջ ազատ արձակելու պահանջ արտահայտող պաստառով կանգնել է նիստի դահլիճի դռների դիմաց։

Նա իր ֆեսբուքյան էջում գրել է․ «ԵԽԽՎ նիստն սկսեցինք մեր բողոքի ձայնը բարձրացնելով և պահանջելով՝ միջազգային ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց օր առաջ ազատ արձակելու պահանջով»։

Էդմոն Մարուքյանը գրառմանը կից նաև հոլովակ է հրապարակել։

https://www.facebook.com/marukyan.edmon/videos/317224079726245/

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին