copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 14:55 04-05-2021

Արաբ մտավորականները կոչ են անում արձագանքել տարածաշրջանում Թուրքիայի գործողություններին

Եգիպտոսի, Լիբիայի, Լիբանանի, Եմենի, Պաղեստինի և Իրաքի 21 լրագրող, քաղաքական գործիչ և մտավորական Թուրքիայի անդրսահմանային ռազմական գործողությունների վերաբերյալ համատեղ հայտարարություն են արել: Այս մասին հաղորդում է ermenihaber.am-ը:

Արաբ մտավորականները ՄԱԿ-ի և միջազգային այլ կառույցների ուշադրությունը հրավիրել են Թուրքիայի գործողությունների վրա, ինչպես նաև «Արաբական պետությունների լիգային» (ԱՊԼ) կոչ են արել արտահերթ նիստ գումարել այդ հարցով:

Նրանք մտահոգություն են հայտնել, որ արաբական մի շարք երկրներ թուրքական պետության ճնշումներին անհաղորդ, անտարբեր և լուռ են մնում:

Նշվում է, որ մտավորականներին հատկապես մտահոգում են Իրաքի տարածքային ամբողջականությունը խախտելուն միտված Թուրքիայի փորձերը:

«Մինչև այժմ այս կապակցությամբ ոչ մի արաբական պետություն որևէ հայտարարություն չի արել: Թող անդրադառնան այս հարցին և թող արձագանքեն թուրքական պետության նկրտումներին: Արաբական պետությունների լիգայի պայմանագրում նշվում է, որ եթե մի երկիր ենթարկվում է օկուպացիայի և ագրեսիայի, ապա դրանք պետք է դադարեցվեն: Մենք մինչև այժմ դրան ենք սպասում»,- ասվում է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր