Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 12:40 03-05-2021

Վրաստանում COVID-19-ի պատճառով դադարեցվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը

Վրաստանում համավարակի սկսվելուց ի վեր արդեն երրորդ անգամ կասեցվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը: Այս մասին հաղորդել է հանրապետության նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը:

Սահմանափակումը գործելու է մինչև մայիսի 12-ը COVID-19-ի տարածման դեմ ավելի արդյունավետ պայքարելու համար: Սահմանափակումները չեն վերաբերելու տաքսիներին և միջքաղաքային փոխադրումներին:

Բացի դրանից՝ Վրաստանում մայիսի 4-ից 11-ը ոչ աշխատանքային օրեր են հայտարարվել, իսկ մասնավոր և պետական ​​հաստատությունների աշխատակիցներին խորհուրդ է տրվել հեռավար աշխատել:

Նշենք, որ ավելի վաղ հասարակական տրանսպորտը դադարել էր գործելուց 2020 թ. մարտ-մայիս, ինչպես նաև 2020 թ. նոյեմբեր-2021 թ. փետրվար ամիսներին: