Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 տարի առաջ - 13:04 03-05-2021

Արա Բաբլոյանը վստահ է, որ պատվաստումը միակ միջոցն է վարակի դեմ պայքարում

Դիլիջանում անցկացվող «Գործընկերություն հանուն Արցախի» քննարկմանը լրագրողների հետ ճեպազրույցում Առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ, Արաբկիր ԲԿ-ի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը նշել է, որ այն քաղաքացիները, որոնք դեմ են կորոնավիրուսային համավարակի դեմ պատվաստմանը, պետք է գիտակցեն, որ դա նշանակում է ընդմիշտ լինել դիմակներով, միշտ լինել այն վտանգի առջև, որ վարակված 50 հիվանդներից մեկը պետք է մահանա, միշտ լինել սահմանափակված, քանի որ տնտեսությունը չի կարողանալու զարգանալ։

Բաբլոյանը վստահեցրեց, որ ինքն էլ արդեն ընդունել է վարակի դեմ պատվաստում, և դա միակ միջոցն է վարակի դեմ պայքարելու համար․ «Բոլորն էլ գիտեն, որ այս պահին ես ոչ մի պաշտոն չունեմ և ոչ մի կապ չունեմ իշխանության հետ, բայց միևնույն ժամանակ լինելով բժիշկ՝ ես չեմ կարող չմասնակցել այն գործընթացին, որոնք ուղղված են մեր բնակչությանը օգնելու։ Շատ կարևոր և պատասխանատու իրավիճակներում էլ եղել է, որ Առողջապահության նախարարությունը հրավիրել է ինձ համաժողով կամ քննարկում ղեկավարելու համար, և պատվաստումների հետ կապված իմ տեսակետը կապված չէ իմ պաշտոն ունենալ կամ չունենալու հետ։ Ես ինքս էլ հիվանդացել եմ կորոնավիրուսով և պատվաստվել եմ, որպեսզի դրանով ցույց տամ, որ պատվաստումը կարևոր է և անհրաժեշտ»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել