copy image url
Ավելին 5 տարի առաջ - 17:47 12-03-2021

ՌՈԲԵՐՏ ԴԱՈՒՆԻ-ԿՐՏՍԵՐԸ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է ՏԱՐՎԱ ԱՄԵՆԱՎԱՏ ԴԵՐԱՍԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՐԳՈՒՄ

Հայտնի են դարձել «Ոսկե ազնվամորի» հակամրցանակի հավակնորդները: 2020 թվականի վատագույն ֆիլմի կոչման համար կպայքարեն «365 օրը» և «Դոկտոր Դոլիտլի զարմանալի ճանապարհորդությունը» ֆիլմերը: Ցանկում ընդգրկված են նաև «Անկասկած ապացույցը», «Ֆանտազիայի կղզին» և «Երաժշտությունը»:

Դերասանների շրջանում ուշադրություն է գրավում հոլիվուդյան գլխավոր աստղերից մեկի՝ Ռոբերտ Դաուն-կրտսերի ցուցակում ընդգրկվելու փաստը, ով խաղացել է «Դոկտոր Դոլիտլի զարմանահրաշ ճանապարհորդությունը» ֆիլմում: Ցուցակում էին նաև Մայք Լինդելը, Միշել Մորոնեն, Ադամ Սենդլերը և Դեյվիդ Սփեյդը:

Անցած տարվա ձախողված դերասանուհիներից են Էն Հեթուեյը, Քեթի Հոլմսը և Քեյթ Հադսոնը, ինչպես նաև Լորեն Լապկուսը և Աննա Մարիա Սիկլուցկան:

Ռեժիսորներից առանձնացվել են Չարլզ Բենդը («Բարբի և Քենդրա»), Բարբարա Բիալովասը և Թոմաս Մանդեսը («365 օր»), Սթիվեն Գեյգանը («Դոկտոր Դոլիտլի զարմանահրաշ ճանապարհորդությունը»), Ռոն Հովարդը («Հիլբիլիի Էլեգիա»), Սիան («Երաժշտություն»)։

Էկրանի ամենավատ զույգերն են Մարիա Բակալովան և Ռուդի Ջուլիանին, Ռոբերտ Դաունի-կրտսերը և նրա նուրբ ուելսական առոգանությունը, Հարիսոն Ֆորդը և վատ նկարված շունը: Ցուցակում են նաև Լորեն Լապկուսը, Դեյվիդ Սփեյդը, Ադամ Սենդլերը և նրա «ապուշ ձայնը»:

«Ամենավատ սցենար» անվանակարգում առաջադրվել են «Դոկտոր Դոլիտլի զարմանահրաշ ճանապարհորդությունը», «365 օր», «Հուբիի Հելոուին», «Ֆանտազիայի կղզի», «Հրաշք կին»․ 1984 թ.» ֆիլմերը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը