copy image url
Ներքին 5 տարի առաջ - 12:25 11-03-2021

ԲԺԻՇԿՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԾԵԾԿՌՏՈՒՔ ՀՐԱԶԴԱՆՈՒՄ

Ոստիկանության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարտի 7-ին Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում գտնվող «Հռիփսիմե» հանդիսությունների սրահում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել բժիշկների մասնակցությամբ։ Այդ մասին հաղորդում է SHAMSHYAN.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հրազդանի ոստիկանները պարզել են, որ այդ օրը՝ ժամը 21։30-ի սահմաններում, նշված սրահի 2-րդ հարկի նախասրահում վիճաբանություն է տեղի ունեցել Հրազդանի բնակիչ՝ 41-ամյա Աղասի Բարսեղյանի և Երևանի բնակիչ՝ 51-ամյա Ռուբեն Վասիլյանի միջև, որի ժամանակ Ա. Բարսեղյանը գոտկատեղից հանել է ատրճանակը , սակայն վիճաբանության մասնակիցները կարողացել են նրա ձեռքից խլել այն։

Վիճաբանության ժամանակ Ա. Բարսեղյանը քաշքշել, ապա մի քանի անգամ հարվածներ է հասցրել Ռ. Վասիլյանի մարմնի տարբեր մասերին։ Երեկ՝ մարտի 10-ին, Հրազդանի ոստիկանները Ա. Բարսեղյանին հայտնաբերել են իր տանը, որտեղից բերման է ենթարկվել ոստիկանության Հրազդանի բաժին, այնուհետև նա իր բնակարանից ոստիկաններին է ներկայացրել իր անվամբ հաշվառված «ՊՄՌ» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակը։

Նշենք, որ Ա. Բարսեղյանն աշխատում է «Հրազդան» բժշկական կենտրոնում՝ տեխիկական սպասարկման բաժնի պետ, իսկ Ռ. Վասիլյանը՝ նույն ԲԿ-ում՝ վիրաբուժական բաժանմունքի վարիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի