copy image url
Ներքին 5 տարի առաջ - 11:33 11-03-2021

ՄԱՐՏԻ 11-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ 748 ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՈՎ ՎԱՐԱԿԻ ԴԵՊՔ

Հայաստանում մարտի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 176,286 -ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 748-ով:

Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Սա վարակի նոր դեպքերի ամենամեծ ցուցանիշն է դեկտեմբերի 22-ից ի վեր։

Մահվան ևս 2 դեպք է գրանցվել, 2-ն էլ՝ կորոնավիրուսից։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3239 դեպք կա, այլ պատճառով՝ 834։

Ապաքինվել է ևս 182 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 165,441 է։ Փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 6772 -ի։

Մարտի 10-ին 4285 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 761,945 թեստավորում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ