copy image url
Մամուլ 5 տարի առաջ - 10:20 09-03-2021

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՆՈՒՄ Է ՆԱև ՈՒԺԱՅԻՆՆԵՐԻՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՀԱԿԱՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼ. ՓԱՍՏ

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ-ում ստեղծված քաղաքական խոր ճգնաժամը բոլոր ոլորտներում առաջացրել է փակուղային իրավիճակ, ինչի հետ պայմանավորված՝ ամենուր, ըստ էության, կաթվածահար վիճակ է, իսկ քաղաքական զարգացումները վաղուց դուրս են եկել թե՛ քաղաքական, թե՛ քաղաքագիտական տրամաբանությունից։

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին իրենց դիմումի համաձայն իրավապահ համակարգից բավականին նկատելի թվով աշխատակիցներ են դուրս եկել, այդ թվում՝ ոստիկանությունից և ԱԱԾ-ից։ Մեծ թիվ են կազմում նրանք, որոնք դեռևս չեն ազատվել, սակայն չեն էլ ցանկանում կատարել իշխանության հրահանգները: Ավելին, մենք տեղեկություններ ունենք նաև, որ ոստիկանության որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ ընդդիմությանը «հասկացրել» են, որ չնայած շարունակում են մնալ համակարգում, սակայն փաստացի աջակցում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի գործընթացը պահանջող ընդդիմությանը և գեներալիտետին։ Մեր աղբյուրը չբացառեց, որ առաջիկայում նրանցից ոմանք հրապարակավ հայտարարությամբ հանդես կգան և իրենց տեսակետը կներկայացնեն բացահայտ։

Այս մասին, բնականաբար, տեղյակ է նաև Փաշինյանը, որն իր հերթին փորձում է հակաքայլեր ձեռնարկել: Դրանցից մեկն այն է, որ իշխանություններն ուզում են պետական պահպանության ծառայությանը տալ վարչապետին ենթակա մարմնի կարգավիճակ՝ այն դուրս բերելով ԱԱԾ համակարգից: Մյուս կողմից՝ երեկ ինտենսիվ լուրեր էին շրջանառվում, որ ռազմական ոստիկանությունը սկսել է ճնշումներ գործադրել զինվորականների վրա, որպեսզի չպահանջեն Փաշինյանի հրաժարականը: Ըստ մեր տեղեկությունների, առայժմ ապարդյուն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել